Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեկ ամփոփվեց ReAnimania-09-ը: Արդեն հայտնի են բոլոր մրցանակակիրները, իսկ փառատոնը պատրաստվում է արդեն գալիք ReAnimania-ին:
Այս առիթով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին կազմակերպիչներն ու ժուրիի անդամները:
Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, ասուլիսի սկզբում չբացելով հաջորդ փառատոնի փակագծերը, նշեց, որ այդ առիթով շուտով ReAnimania-ն ևս մի ասուլիս կտա ու լուռ կանցնի նախապատրաստական աշխատանքների:
Ինչ վերաբերում է մրցանակակիրներին, ապա միայն լիամետրաժ ֆիլմերի համար այս տարի չկա մրցանակակիր, քանի որ, ինչպես Վ. Քասունին ասաց, միջազգային փառատոնների կարգով, երբ չի լինում իր որակով, ներկայացված ֆիլմերի քանակով բավարար մակարդակ, ուրեմն մրցանակ չի տրամադրվում:
Ինչ վերաբերում է մյուս անվանակարգերին` կարժամետրաժ, լիամետրաժ, կրթական, հեռուստատեսային, մանկական ժուրիի կողմից տրված մրցանակ, ապա կարժամետրաժ ֆիլմերից մրցանակ է շահել «Հացի ու մահվան խնդիր»-ը, որը հեղինակել էր Նիգ Պարկը:
Լավագույն հայկական ֆիլմ անվանակարգում ընտրվեց «Հետապնդում»-ը` հեղինակ Հայկ Սահակյանց: Հեռուստատեսային ու ավարտական ֆիլմերի առաջնությունը շահեց «Միլովան կրկես» անունով ֆիլմը` Կերլանդո Ինֆուզ` Բելգիայից:
Կրթական ֆիլմի առաջնությունը շահեց «Մոծակներ վարժեցնողը» Տոնատաս Ուրբիտաս (Լեհաստան-Լիբիա):

Placeholder