ԱՄՀ գործադիր տնօրենների պատվիրակությունը հոկտեմբերի 11-ին կայցելի Երևան
Տնտեսություն
15:10 08/10/2009

ԱՄՀ գործադիր տնօրենների պատվիրակությունը հոկտեմբերի 11-ին կայցելի Երևան

Հոկտեմբերի 9-ից 15-ը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների պատվիրակությունը կայցելի Վրաստան, Հայաստան, Ուզբեկստան և Թուրքմենստան հետևյալ կազմով ` տկն. Մեգ Լանդսեգերը, պարոնայք Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, ՀԻ Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը և Կլաուս Դ. Շտայնը և Ջենս Հենրիկսոնը: Պատվիրակությունը Թբիլիսի, Վրաստան, կայցելի հոկտեմբերի 8-ին, Երևան, Հայաստան` հոկտեմբերի 11-ին, Տաշկենտ, Ուզբեկստան` հոկտեմբերի 13-ին և Աշխաբադ, Թուրքմենստան` հոկտեմբերի 15-ին:


ԱՄՀ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, գործադիր տնօրենները հանդիպումներ կունենան չորս երկրների իշխանությունների, ինչպես նաև շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, այդ թվում` քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և զարգացման գծով գործընկերների ներկայացուցիչների հետ: Հայաստանում նրանք կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Գործադիր տնօրենների ուշադրությունը կբևեռվի միջազգային հանրության, այդ թվում` Հիմնադրամի, կողմից այս երկրներին համաշխարհային տնտեսական ճգնաժամին արձագանքելու գործում լավագույնս աջակցելու հարցի վրա: Նրանք կընդգծեն նաև ԱՄՀ-ի հանձնառությունը ` օգնելու այդ երկրներին: Այցի ընթացքում քննարկումների շնորհիվ կբարելավվի երկրների առջև ծառացած խնդիրների` ԱՄՀ-ի գործադիր խորհրդի ըմբռնումը և քաղաքականության վերաբերյալ ԱՄՀ-ի խորհրդատվությունը: ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի կազմում 24 տնօրեն կա, որոնք նշանակվում կամ ընտրվում են անդամ երկրների կամ երկրների խմբերի կողմից, և խորհուրդը պատասխանատու է հաստատության ամենօրյա աշխատանքի իրականացման համար:





Placeholder
ԱՄՀ գործադիր տնօրենների պատվիրակությունը հոկտեմբերի 11-ին կայցելի Երևան