Ոսկու  ռեկորդը
Տնտեսություն
10:00 08/10/2009

Ոսկու ռեկորդը

Ոսկին համաշխարհային ռեկորդ է սահմանել, նրա գինը հասել է  նշաձողի ամենաբարձր կետին` կազմելով 1043,77 դոլար` մեկ ունցիայի համար: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Փորձագետներն արդեն այս աննախադեպ աճը կապում են դոլարի կուրսի անկման հետ, որը թանկարժեք մետաղները դարձրեց հրապուրիչ ներդրողների համար:

Պղնձի գինը ևս բարձրացել է` մինչև 6 հազար դոլար` տոննայի համար, քանի որ դոլարի անկումը մետաղները դարձրեց ավելի հասանելի օտարերկրյա ներդրողների համար:

Ամերիկյան արժույթի էժանացումը փորձագետները կապում են բրիտանական թերթերից մեկում հրապարակված մի զեկույցի հետ, ըստ որի Պարսից ծոցի երկրները բանակցությններ են վարել Ռուսաստանի, Ճապոնիայի, Չինաստանի և Ֆրանսայի հետ նավթի առևտուրը դոլարով չիրականացնելու մասին: Երեքշաբթի նաև արծաթի գինն էր բարձրացել` ավելացնելով 3% և հասնելով 17,11 դոլարի մեկ ունցիայի համար, պլատինը թանկացել է 0,9%-ով` 1305 դոլար ունցիայի համար:

Իսկ հայաստանյան շուկայում, ըստ ԿԲ-ի տվյալների, ոսկին արժե 12445,47 դրամ մեկ ունցիայի համար, արծաթը` 200,64 դրամ մեկ ունցիայի համար, պլատինը` 15706,91 դրամ մեկ ունցիայի համար:
Placeholder
Ոսկու ռեկորդը