Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
A/H1N1 վարակի դեմ, որը հայտնի է նաև խոզի գրիպ անունով, ԱՄՆ-ում մասսայական պատվաստումներ են սկսվել: ԱՄՆ նախագահ Օբաման բոլոր համաքաղաքացիներին խորհուրդ է տվել անպայմանորեն պատվաստվել այդ չարաբաստիկ գրիպի դեմ: Պատվաստումներին ընդառաջ կատարված հարցման տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ քաղաքացիների մեկ երրորդը ցանկություն է հայտնել պատվաստվել, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:
Նյու-Յորքում պատվաստումները մեկնարկել են մանկական հոսպիտալներից մեկում: Այս նահանգում ստացվել է 68 հազար պատվաստանյութ: Իսկ ահա, ինչպես տեղեկացրել են Նյու-Յորքի իշխանությունները, հոկտեմբերից մինչև հունվար նահանգի բժշկական բոլոր ցանցերը կստանան 2 մլն պատվաստանյութ:
Այստեղ իշխանությունները բնակիչներին վստահեցրել են, որ կպատվաստվեն բոլորը, սակայն առաջին հերթին` երեխաները, ինչպես նաև առողջապահության ու կրթության ոլորտի աշխատողները:

Placeholder