Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Օբաման է
Մշակույթ
14:12 09/10/2009

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Օբաման է

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2009 թվականի դափնեկիրը դարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին հայտնի է դարձել քիչ առաջ Ստոկհոլմում ընթացող Նոբելյան շաբաթի շրջանակներում, տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքէջից: Խաղաղության մրցանակը Օբամային է տրվել «միջազգային դիվանագիտության և մարդկանց մեջ համագործակցություն տարածելու արտասովոր ջանքեր գործադրելու» համար:

Խաղաղության Նոբելյան մրցանակի մրցանակն այս տարի կազմում է 10 մլն շվեդական կրոն (շուրջ մեկ մլն եվրո):

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Օսլոյում: Դա այն օրն է, երբ մահացել է մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելը:
Placeholder
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Օբաման է