Ռ. Յիրիկյան. Աշխատանքում մենք արժեվորում ենք պատասխանատու քաղաքացի լինելու սկզբունքը
Տնտեսություն
15:02 10/10/2009

Ռ. Յիրիկյան. Աշխատանքում մենք արժեվորում ենք պատասխանատու քաղաքացի լինելու սկզբունքը

Նախօրեին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում` տարածաշրջանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում: Այս մասին հայտնում են ընկերությունից:

Ո՞րն է կարճ ժամանակահատվածում զգալի հաջողության հասնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գաղտնիքը: Կառավարման ի՞նչ մոդելով է առաջնորդվում Հայաստանի առաջատար բջջային օպերատորը: Ո՞ր արժեքներն են կարևորվում ընկերության ներսում: Այս և այլ հարցերի պատասխանը լսելու հնարավորություն են ստացել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողները:

«ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունը Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ հրաշալի միջոց է` շուկայական մրցակցության, արդյունավետ մարքեթինգի և առհասարակ ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները վերլուծելու համար: «Աշխատանքում մենք արժևորում ենք պատասխանատու քաղաքացի լինելու սկզբունքը: Մենք ներկայանում ենք որպես այդպիսին` մեր լուման ներդնելով հանրության բարօրության ստեղծման գործում: Յուրաքանչյուրս կարող ենք մեր փորձը փոխանցել ուրիշներին. այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք և ձեզ հետ կիսում ենք մեր աշխատանքի արդյունքները»,- հուշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Placeholder
Ռ. Յիրիկյան. Աշխատանքում մենք արժեվորում ենք պատասխանատու քաղաքացի լինելու սկզբունքը