Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների պատվիրակությունը, որի կազմում էին տկն. Մեգ Լանդսեգերը, պարոնայք Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, ՀԻ Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը և Կլաուս Դ. Շտայնը Հայաստան կատարած այցի վերջում Երևանում արել է հետևյալ հայտարարությունը.
«Մենք երախտապարտ ենք երկիր այցելելու հնարավորության և շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին, նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին և Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին իրենց ջերմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների համար: Մեր այցը մեզ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, այդ թվում` պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և զարգացման գծով գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու եզակի հնարավորություն է ընձեռել:
Համաշխարհային ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին. ակնկալվում է, որ 2009 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 15 տոկոսով: Նվազել են արտաքին ներհոսքերը և հարկային եկամուտները` թուլացնելով վճարային հաշվեկշիռը և պետական ֆինանսները: Այս զարգացումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծել Հայաստանի բնակչության համար:
Մենք գովեստի խոսք են ուղղում իշխանություններին այս մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմագրավելու համար: Պահպանվում է հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականությունը` հաշվի առնելով, որ ԱՄՀ-ի և մյուս դոնոր կազմակերպությունների օգնությամբ կառավարությանը հաջողվել է ծախսերը պահպանել 2009 թվականի սկզբնական բյուջեին մոտ մակարդակում, միաժամանակ ավելացնելով առաջնահերթ ենթակառուցվածքային ծրագրերին ուղղվող ծախսերը:
Ֆինանսական համակարգը շարունակում է կայուն լինել, և ս.թ. մարտի 3-ին վերադարձը լողացող փոխարժեքի հաջողություն է ունեցել: Կենտրոնական բանկը (ԿԲ) ընդլայնել է բանկային համակարգն իրացվելիությամբ ապահովելու իր գործիքները` մասնավոր հատվածի վարկավորումը խթանելու նպատակով: Միաժամանակ գնաճը համապատասխանում է իշխանությունների կողմից նպատակադրված 4±1.5 տոկոս ցուցանիշին:
Հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ուղղությամբ շարունակական առաջընթացը բեկումային կլինի կայուն պետական ֆինանսների և արդար և համաչափ հարկային բեռի ապահովման տեսանկյունից: Տնտեսության վերականգմանը զուգահեռ` միջնաժամկետ հարկաբյուջետային և պարտքի կայունությունը պահպանելու նպատակով կառավարությունը պետք է կրճատի հարկաբյուջետային պակասուրդը` միաժամանակ շարունակելով օժանդակել անհրաժեշտ պետական ծախսերին և ներդրումներին:
Մենք ողջունում ենք տարածաշրջանային համագործակցության խոստումնալից նշանները, որոնք կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Մենք ԱՄՀ-ին օժանդակում ենք Հայաստանի իշխանությունների հետ գերազանց փոխհարաբերությունները շարունակելու գործում»,-ասված է հայտարարության մեջ:

Placeholder