Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ Դեսպանատունը ներկայացնում է Ամերիկյան վավերագրական ֆիլմաշար, որի շրջանակներում հոկտեմբերի 14-20-ը Երևան են ժամանելու ռեժիսոր Դեյվիդ Հոֆմանը և վավերագրական կինոյի մասնագետ Սանդրա Ռուչը: Ֆիլմաշարի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: Ֆիլմաշարը ամբողջությամբ կցուցադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:
Այս ֆիլմաշարը արտացոլում է հեղինակների բազմաբնույթ տեսակետները ամերիկյան կյանքի և ամերիկյան արժեքների վերաբերյալ: Ֆիլմաշարը նաև շեշտում է վավերագրական կինոյի դերը համագործակցության և փոխընմբռնման խթանման գործում:
Ամերիկյան վավերագրական ֆիլմաշարի ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում և Մոսկվա կինոթատրոնում: Պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկոմանիա» ֆիլմով: Մուտքն ազատ է բոլոր ցուցադրությունների համար: Հոֆմանը և Ռուչը նաև կհանդիպեն ռեժիսորների, կվարեն սեմինարներ և վարպետության դասեր ուսանողների համար:

Placeholder