Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեքսիկան նախատեսում է առաջիկայում Եվրոպայից Ա գրիպի դեմ տասը միլիոն չափաբաժին պատվաստանյութ գնել: Պատվաստանյութի առաջին բաժինը երկիր կմտնի դեկտեմբերի կեսերին; Այս մասին, ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան:
Նախարարը նշել է, որ պատվաստանյութի ներկրումը կիրականացվի արտոնյալ գներով և մեկ չափաբաժինը կարժենա 4.25-ից մինչև 4.5 €: Սակայն նա չի նշել, թե, մասնավորապես, եվրոպական դեղագործական որ ընկերությունները պետք է իրականացնեն պատվաստանյութի ներկրումը:
Նախարարի խոսքով, առաջին հերթին գրիպի դեմ պատվաստանյութը ստանալու են հղի կանայք, այն մարդիկ, ովքեր առնչություն ունեն մինչև 6 ամսեկան երեխաների հետ, բուժանձնակազմն ու ռիսկային խումբ համարվող հիվանդները:
Նշենք, որ Կորդովան ասել է, որ ընդհանուր առմամաբ, նպատակ կա գնել 30 մլն չափաբաժին պատվաստանյութ:

Placeholder