ՏՏ ոլորտի առաջնորդներն առանց փողկապի հերթական անգամ կհանդիպեն նոյեմբերի 27-29-ը
Տնտեսություն
15:15 14/10/2009

ՏՏ ոլորտի առաջնորդներն առանց փողկապի հերթական անգամ կհանդիպեն նոյեմբերի 27-29-ը

ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարաների առանց փողկապի հերթական հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 27-29-ը Աղվերանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, քննարկման հիմնական թեման կրկին լինելու է հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները: Մասնավորապես կքննարկվեն ՏՏ արտադրանքի ու երկակի նշանակության ապրանքների արտահանման, ներմուծման և ռեէքսպորտի, վերաբերյալ խնդիրներ: Կ. Վարդանյանի խոսքով, այդ հանդիպմանը կմասնակցեն էկոնոմիկայի նախարարության, հարկային ու մաքսային մարմինների ներկայացուցիչներ:

Նշենք, որ ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների առանց փողկապի հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր եռամսյակում:
Placeholder
ՏՏ ոլորտի առաջնորդներն առանց փողկապի հերթական անգամ կհանդիպեն նոյեմբերի 27-29-ը