Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շվեյցարիայում ազատազրկված աշխարհահռչակ ռեժիսոր Ռոման Պոլանսկին բանտից ղեկավարում է իր «Ուրվական» նոր ֆիլմի վրա կատարվող աշխատանքները: Այդ մասին «Թայմզօնլայն»-ին տեղեկացրել է գրող Ռոբերտ Հարիսը, որի վեպի հիման վրա էլ էկրանավորվում է ֆիլմը: Նրա խոսքով, Պոլանսկին, մասնավորապես հանձնարարականներ է տվել կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլեին, ով պետք է ֆիլմի երաժշտական ձևավորումը կատարի:
«Նա կարող է իր ցանկությունները հայտնել բանտախցի այն կողմից: Ես վստահ չեմ, որ նրան թույլ են տալիս հեռախոսից օգտվել, բայց արտաքին աշխարհի հետ նա կարողանում է կապ հաստատել», -ասել է Հարիսը:
«Ուրվականը» ֆիլմը մի գրողի մասին է, որին վարձել են, որպեսզի խմբագրի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մեմուարները: Վերջինիս մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ: Ֆիլմում նկարահանվել են Էվան Մագրեգարը, Պիրս Բրոսնանը, Օլիվիյա Ուիլյամսը և այլ դերասաններ: Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Գերմանիայում Babelsberg կինոստուդիայում:
«Ուրվականի» պրեմիերան պետք է տեղի ունենա Բեռլինի կինոփառատոնի ժամանակ 2010-ի փետրվարին:

Placeholder