Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանում տեղի կունենա բրիտանական ռոքի Uriah Heep լեգենդար խմբի համերգը: Խմբի միակ համերգային ծրագրում ընդգրկված են նրանց լավագույն գործերը: Նշենք, որ այս տարի խումբը տոնում է իր հիմնադրման 40-ամյակը: Երևանյան համերգը ներառված է խմբի 40 ամյակի հոբելյանական շրջագայության մեջ:
Նշենք, որ երաժիշտներն երեկ հնարավորություն են ունեցել շրջել Երևանում, ինչպես նաև այցելել Հաղթանակի զբոսայգի և Ցեղասպանության թանգարան:
«Շատ ուրախ ենք այս այցելության համար, հուսով ենք հոկտեմբերի 16-ին այնքան լավ համերգ կունենանք, որ ստիպված կլինենք նորից գալ Հայաստան»,-երեկ ասուլիսի ժամանակ նշել են խմբի անդամները:
Նրանք ասել են, որ իսկապես չէին սպասում, որ Հայաստանում իրենց այսքան ճանաչում ու սիրում են:
Իրենց ստեղծած ռոքի հաջողության գրավականը Uriah Heep-ի անդամները համարում են երգերի տեսքտերի դրական ու լավատեսական շեշտադրումը, նրանց կարծիքով, երբեմն դրանք մարդկանց օգնում են կյանքի դժվար պահերին:
Երաժշտությունից բացի, խմբի անդամները կյանքում կարևորում են ընտանիքն ու սեփական թուլությունները` մոտոցիկլից ու գոլֆից մինչև ֆիլմեր ու խոհարարություն:

Placeholder