Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը համարել է, որ Ա գրիպի` H1N1-ի հետագա տարածման հավանականությունը, կենդանական ծագում ունեցող սննդամթերքի միջոցով, շատ քիչ է: Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այսպիսով` հոկտեմբերի 15-ից Ռուսաստանը հանել է խոզի մսի ներկրման արգելքը Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոլումբիայից, Կուբայից, Մեքսիկայից և ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ապրիլի 21-ից էր արգելել Կոլումբիայից, Գվատեմալայից, Դոմենիկյան հանրապետությունից, Կոստա-Ռիկայից, Կուբայից, Պանամայից, Մեքսիկայից, Կանադայից ու ԱՄՆ-ի մի շարք նահանգներից խոզի մսի ու նրանից պատրաստված ցանկացած մթերքի ներկրումը:
Ինչպես Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանը, Հայաստանը խոզի միս չի արտահանում ոչ մի երկիր, բայց ներկրում է Բրազիլիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից: Հիշեցնենք, որ Ա. Ալեքսանյանը կրկին մեզ հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը խոզի միս Կանադայից չէր ներկրում:
Ա. Ալեքսանյանի խոսքով, Ա գրիպի հետ կապված ոչ մի երկրից խոզի մսի ներկրումը հանրապետությունը չի արգելել:
Ի դեպ, վերջին տվյալների համաձայն, միայն Ռուսաստանում խոզի գրիպով հիվանդների թիվն անցնում է 700-ից:

Placeholder