Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոկտեմբերի 25-ից 29-ը կմեկնակի «Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Նշենք, որ «Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, այս տարի առաջին անգամ «Արևորդի» փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա որոշելու հաղթող ֆիլմը և շնորհելու Հանդիսատեսի մրցանակ:
Մրցանականերն այս տարի բազմաթիվ են լինելու, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունի Հանդիսատեսի մրցանակը` սահմանված ԵԱՀԿ կողմից: Օրհուսի կոնվենցիան Հայաստանում վավերացվել է 2001թ.-ին: Հետևելով Օրհուսի կոնվենցիայի դրույթներին` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունք ունի բնապահպանական տեղեկատվություն ստանալու և բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում մասնակցություն ունենալու:
Ըստ այդմ, փառատոնը հնարավորություն կտա ֆիլմերի հանդիսատեսներին` մասնակցել ազատ քվեարկությանը, լրացնել քվեաթերթիկները, ըստ որոնց կորոշվի ամենամեծ քանակությամբ ձայներ հավաքած, և, հետևաբար, ԵԱՀԿ մրցանակի հավակնորդ ֆիլմը:
ԵԱՀԿ կողմից սահմանված «Հանդիսատեսի մրցանակ»-ն արտացոլում է հասարակական մասնակցությունը և ընդգծում բնապահպանական խնդիրների և ժողովրդավարության միջև գոյություն ունեցող էական կապը:
Այս անվանակարգում մասնակցում են տեղեկատվական ծրագրում ընդգրկված ֆիլմերը: ԵԱՀԿ մրցանակը կկազմի 1000 եվրո:

Placeholder