Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հաագայում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն: Ինչպես տեղեկացանք «Աբովյան» մշակութային միությունից, հայկական ֆիլմերի փառատոնը նվիրված է Նիդեռլանդներում «Աբովյան» մշակութային միության գործունեության 25-ամյակին:
Փառատոնի ընթացքում Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների փաստագրական, դասական, փորձարարական ֆիլմերի ընտրանին կցուցադրվի հոլանդական հանրությանը:
Ներկայացվելիք ֆիլմերի շարքում են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսը», Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը», Արամ Շահբազյանի «Ակները», Ատոմ Էգոյանի «Օրացույցը», Դոն Ասկարյանի «Կոմիտասը»:
Փառատոնի կազմակերպմանն աջակցում են մի շարք հիմնադրամներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:

Placeholder