Խոզի գրիպը հասել է Դիարբեքիր
Առողջություն
11:35 19/10/2009

Խոզի գրիպը հասել է Դիարբեքիր

Թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական գործակալության հաղորդամբ, Դիարբեքիրի նահանգում արձանագրվել է Ա գրիպով վարակվելու 7 դեպք: Վարակվածներից վեցն աշակերտներ են: Նրանց հաճախած երկու դպրոցներում դասավանդումը հինգ օրով դադարեցվել է:

Ակտիվ պայքար է տարվում հիվանդության լայն տարածումը երկրամասում կանխելու համար: Վարակի դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին տեղեկագրոմ նշվում է. «Ձեռքերը ջրով և օճառով հաճախակի լվանալը վարակին դիմակայելու կարևոր միջոցներից մեկն է»:

Նշենք, որ Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` մինչև օրս այդ երկրում հաստատվել է A H1N1 գրիպով վարակվելու 551 դեպք: Միայն վերջին հինգ օրում հիվանդացության 41 դեպք է արձանագրվել մայրաքաղաք Անկարայում:
Placeholder
Խոզի գրիպը հասել է Դիարբեքիր