Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օրեցօր ավելանում է այն երկրների թիվը, որոնք պատրաստվում են հրաժարվել դոլարից և անցնում են այլ ընդհանուր վճարման միավորների( ասիական, ԱՊՀ, արաբական երկրներից հետո այս քայլին դիմել են նաև Լատինական Ամերիկայում):
Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ որոշում են կայացրել` անցնելու ընդհանուր արժույթի` սուկրեի, որը կգա դոլարին փոխարինելու: Այս երկրների ղեկավարների կարծիքով, նոր արժույթը պիտի թուլացնի տարածաշրջանի կախվածությունը դոլարից:
Այսպիսի որոշում է ընդունվել գագաթաժողովի ժամանակ, որը մեկնարկել է շաբաթ օրը բոլիվիական Կոչաբամբա քաղաքում:
«Այս փաստաթուղթը հավանության է արժանացել»,-ասում է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:
«Սուկրեն կարևոր քայլ է մեր դրամական ինքնավարության ճանապարհին, որը հնարվորություն կտա մեզ ազատվել դոլարի դիկտատուրայից»,-իր հերթին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Լատինական Ամերիկայի երկրները նախատեսում են թողարկել ընդհանուր արժույթի համակարգը 2010թ.-ին: Հիշեցնենք, որ այս խմբի մեջ են մտնում Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, Էկվադորը, Նիկարագուան, Հոնդուրասը, Դոմինիկյան Հանրապետությունը, Անտիգուան, Բարբուդան, Սենտ-Վինսենտը, Գրենադինները:

Placeholder