Համշենահայերի 9-րդ փառատոնը` Ադիգեյում
Մշակույթ
10:23 19/10/2009

Համշենահայերի 9-րդ փառատոնը` Ադիգեյում

 Ադիգեյում տեղի է ունեցել հայկական մշակույթի 9-րդ փառատոնը` «Հնչիր հայկական զուրնա» խորագրով, որը նվիրված է եղել հայ լեգենդար զուռնչի Վարդան Զեբելյանին: Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», Կրանսոդարից մինչև Սուխումի համշենահայերի ավագ սերնուդը հիշում է այդ երաժիշտին:

Փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվել Ադիգեյում, իրենց ներկայությամբ պատվել են Կրասնոդարի պարի և երգի համույթներ:

Այս ֆոլկլորային փառատոնի գլխավոր նպատակն է` պահպանել և հարստացնել ազգային ավանդույթները, հայ ժողովրդի կատարողական, երաժշտական արվեստի փորձը, նրանց սովորույթները:

Հիշեցնենք, որ պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի գավառներից շուրջ 12 հազար հայ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների և մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում և բնակություն են հաստատում Սև ծովի հարավ-արևելյան մասում` Ֆորթունա գետի հովտում: Որտեղ էլ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը:


Placeholder
Համշենահայերի 9-րդ փառատոնը` Ադիգեյում