«Նռան հատիկ» փառատոնի երկրորդ փուլը` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը
Մշակույթ
13:50 19/10/2009

«Նռան հատիկ» փառատոնի երկրորդ փուլը` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը

«Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 9-րդ փառատոնի երկրորդ փուլը մեկնարկելու է հոկտեմբերի 24-ին ու շարունակվելու մինչև նոյեմբերի 1-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց փառատոնի նախագահ Հասմիկ Կարապետյանը:

Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 140-ամյակին, որի կապակցությամբ էլ բացումը լինելու է հենց Թումանյանի թանգարանում, այնուհետև շարունակվելու է «Մետրո» թատրոնում: Ինչպես ասաց փառատոնի տնօրենը, այնտեղ Իսահակյանի անվան գրադարանի թատերախումբը ներկայացնելու է «Խաղում ենք Թումանյան» ներկայացումը` Թումանյանի հեքիաթները մեկ բեմադրության մեջ:

Փառատոնին մասնակցելու է 23 մանկապատանեկան թատերախումբ: Նշեք, որ առաջին փուլին մասնակցության հայտ են ներկայացրել 35 թատերախումբ, սակայն հանրապետական փուլ անցել են 23-ը, որոնցից 12-ն, ըստ Հ. Կարապետյանի, առաջին անգամ են մասնացում փառատոնին:
Placeholder
«Նռան հատիկ» փառատոնի երկրորդ փուլը` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը