Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող թուրքական ընկերություններում ստուգումներ են սկսվել, այս մասին հաղորդում է «Ազադլիգ» պարբերականը:
Վերջին ժամանակներս Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում առկա հակասությունները գնալով ավելի են ուրվագծվում, ինչը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո բերել է հարաբերությունների առավել թեժացմանը:
Ադրբեջանի կողմից` Թուրքիա արտահանվող գազի սակագների վերանայումը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ֆինանսավորման նվազեցումը, Բաքվի փողոցներում տեղադրված թուրքական դրոշների իջեցման հաջորդ քայլը դարձավ Ադրբեջանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող թուրքական ընկերություններում կատարվող տոտալ ստուգումները:
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական մի շարք պարբերականներ, բազմիցս ծավալուն հոդվածներով անդրադարձել էին այն թեմային, որում մասնավորապես նշվում էր, որ ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների իրականացրած գործողությունների և թուրք գործարարների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով, միայն այս տարի, 100-ից ավելի թուրք գործարարներ կասեցրել են իրենց գործունեությունը Ադրբեջանում: Ամեն տարի աճում են այն թուրքական ընկերությունների թիվը, որոնք լքում են Ադրբեջանը: Այժմ, ադրբեջանական շուկայում, հազվադեպ կարող ես նկատել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող թուրքական ընկերության:

Placeholder