Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքականությունը էներգետիկ նախագծերի հետ խառնել պետք չէ: Երեկ կայացած ասուլսիում Ադրբեջանին նման խորհուրդ է տվել Թուրքիայի էներգետիկայի նախարարը` հակադարձելով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիա արտահանվող գազի սակագինը վերանայել:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նախարար Յըլդըզն ասել է, թե Ադրբեջանը Թուրքիային գազ վաճառել է գազի միջազգային սակագնի մեկ երրորդի չափով` ընդամենը տաս ամիս, դրանից հետո թուրքական կողմը 2008-ին ինքն է առաջարկել բարձրացնել սակագինը:
«Մենք չէինք կամենա, որ Ադրբեջանը ֆինանսական կորուստներ կրեր: Կարճ ժամանակով սակագնի վերանայման բանակցությունները փակուղու մեջ էին հայտնվել, իսկ այժմ մեր առաջարկը կրկին ուժի մեջ է, և հուսով ենք` կլինեն մոտալուտ պայմանավորվածություններ», - նշել է թուրք նախարարը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի նախօրեին հնչեցրած այն մտքին, թե Թուրքիան պետք է կրճատի ադրբեջանական գազի Թուրքիայի տարածքով արտահանման տարանցիկ հարկերը` նախարարն ասել է, թե Ադրբեջանի նախագահը լավ տեղեկացված չէ հարցի վերաբերյալ:
«Թուրքիան միշտ էլ հոգ է տանում իր եղբայր և դաշնակից Ադրբեջանի մասին: Ընդունված փաստ է, որ, ի տարբերություն այլ երկրների, Թուրքիան Ադրբեջանից ավելի քիչ է հարկում տարանցիկ գազի դիմաց», - ասել է էներգետիկայի նախարարը:

Placeholder