Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
10:34 20/10/2009
Լիտվան, Բելառուսը եւ Չինաստանը համատեղ կզարգացնեն Արեվելք-Արեվմուտք տրանսպորտային միջանցք
Լիտվան, Բելառուսը և Չինաստանը կհամագործակցեն Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի զարգացման համար : Այդ մասին եռակողմ հայտարարությունը ստորագրվել է նախօրեին` Լիտվայի և Բելառուսի տրանսպորտի նախարարների` Էլիգիյուս Մասյուլիսի, Իվան Շչերբոյի և ՉԺՀ-ի Երկաթգծի նախարար Լյու Չժիցյունի միջև:
Եվրամիության և Ասիայի երկրների տրանսպորտային գերատեսչությունների և տրանսպորտային ընկերությունների ղեկավարների միջև հանդիպումը Լիտվայի մայրաքաղաքում անց է կացվում ASEM-ի (Asia-Europe Meeting) երկխոսության շրջանակներում:
«Վստահելի տրանսպորտային հանգույցը երկրների միջև հանդիսանում է կարևոր գործոն իրենց տնտեսական աճի և առևտրային կապերի ամրապնդման համար,-հայտարարել է լիտվացի նախարարը:
«Այդ պատճառով էլ մենք հրավիրում ենք բոլոր հարևան պետություններին, ինչպես նաև Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի տարանցիկ երկրներին` միանալ նախաձեռնությանը»
Հայտարարության մեջ ընդգծվում է անհրաժեշտությունը` ամրապնդել Եվրոպա-ասիական համագործակցությունը, զարգացնել ենթակառուցվածքը ցամաքային տրանսպորտի համար և ձևավորել բոլորի համար ընդունելի տրանսպորտային քաղաքականություն, որը կհիմնվի թափանցիկության սկզբունքների, փոխադարձ օգուտի և խտրականության չկիրառման միջոցառումների վրա:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի:

Placeholder