Ահաբեկիչները  Իսլամաբադի իսլամական համալսարանում ռումբեր են պայթեցրել
Հասարակություն
18:08 20/10/2009

Ահաբեկիչները Իսլամաբադի իսլամական համալսարանում ռումբեր են պայթեցրել

Իսլամաբադում միազգային իսլամական համալսարանում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն երկու մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 11-ը:

Նախնական տվյալների համաձայն, համալսարանի տարածքում երկու պայթուցիկ սարք է գործել: Պայթուցիկներից մեկը, որն իր վրա կրել է մահապարտը, պայթել է կանացի սրճարանում: Ուսանողուհիներից մեկը մահացել է, վիրավորների թվի մասին դեռևս տեղեկատվություն չկա:

Իսկ մյուս պայթյունը տեղի է ունեցել ուսանողական ավանի տարածքում: Տեղեկացվում է 11 վիրավոր ուսանողների մասին: Տեղական հիվանդանոցում հայտնել են, որ վերքերից մահացել է վիրավորվածներից մեկը:

Նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Պակիստանում ահաբեկչության զոհ են դարձել ավելի քան 150 մարդ:
Placeholder
Ահաբեկիչները Իսլամաբադի իսլամական համալսարանում ռումբեր են պայթեցրել