Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
17:25 20/10/2009
Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողով. հայտնաբերել եվ համախմբել աշխարհի հայ կարդիոլոգների ներուժը
Հայաստանի սփյուռքի և առողջապահության նախարարությունների և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-30-ը տեղի է ունենալու Կարդիոլոգիայի Եվրակովկասյան համաժողով: Այս մասին տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից:
Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ կարդիոլոգների ներուժը` հայ ժողովրդի առողջության պահպանման և Հայաստանում բժշկագիտության զարգացման համար: Համաժողովը կնպաստի նաև Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կարդիոլոգների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը և արդի մոտեցումների փոխանակմանը: Հաշվի առնելով Հայաստանի առաջատար դիրքը տարածաշրջանի կարդիոլոգիայի ոլորտում` համաժողովը նոր որակ կհաղորդի կարդիոլոգների հետագա համագործակցությանը:
Համաժողովի ընթաքում զեկույցներով են հանդես գալու պրոֆեսորներ, դոկտորներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Սիրիայից, Իսրայելից:

Placeholder