Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փարիզի հռչակավոր Գավո սրահում տեղի ունեցած մեծ համերգով հոկտեմբերի 18-ին ավարտվել է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը Ֆրանսիայում: Համերգին ներկա են եղել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայի քաղաքական և հասարակական դեմքեր, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր անհատներ, տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես են եկել դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո) եւ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), ՙՆաիրի՚ խումբը Հայկ Դավթյանի ղեկավարությամբ (Ֆրանսիա), «Արպեջիոն» քառյակը (Ֆրանսիա): Համերգի առանցքը կազմեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կատարվել են Կոմիտասի հարսանեկան ու գեղջկական երգեր ու պարեր, ինչպես նաև Կոմիտասի տաղերի հիման վրա կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի հատուկ այս առիթով գրած «Մենավոր» երգերի շարքը:
Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթն սկսվել էր հոկտեմբերի 13-ին, Փարիզի Աշխարհի մշակույթների տանը տեղի ունեցած դասախոսություն-համերգով, որի ընթացքում երաժշտագետներ Մհեր Նավոյանը (Հայաստան) և Անտոնի Ժիրարը (Ֆրանսիա) ներկայացրել են Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, նրա դերը հայ ազգային եւ համաշխարհային երաժշտության զարգացման մեջ:
Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի գործերը հնչել են Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարի սրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որն անցավ մեծ հաջողությամբ:
Կոմիտասյան շաբաթն անցկացվում էր Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների հովանու ներքո:

Placeholder