Նավթի գինը սահմանել է  ռեկորդ
Տնտեսություն
14:42 20/10/2009

Նավթի գինը սահմանել է ռեկորդ

Նավթի գինը առաջին անգամ այս տարվա մեջ բարձրացել է մինչև 80 դոլար` 1 բարելի համար: Նոյեմբերյան ֆյուչերսների գինը Նյու-Յորքյան ապրանքային բորսայի էլեկտրոնային համակարգում աճել է մինչև 80,05 դոլար` 1 բարելի համար: Սա գնային առավելագույն ցուցանիշն է վառելիքի համար` սկսած 2008թ.-ի հոկտեմբերի 14-ից: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նավթի գինը բարձրացել է դոլարի թուլացող կուրսի համապատկերում, որը ստիպում է ներդնողներին ավելի ակտիվ ներդնել գումարներ` էներգակիրների մեջ:

Նկատենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում վառելիքի գինը ցուցադրեց մի փոքր աճ`  անցյալ երկու ամիսների կտրվածքով, իսկ վերջին երեք ամիսներին այն բարձրացել է 23%-ով:

Փորձագետների կարծիքով ձմռանը գները կամրապնդվեն 80 դոլարի սահմաններում, կամ էլ հավանական է, որ կբարձրանան: Ամեն ինչ կախված է չինական տնտեսության վիճակից, որը ավանդաբար կարևոր դեր է խաղում նավթային շուկայում:
Placeholder
Նավթի գինը սահմանել է ռեկորդ