Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի աշնանային արձակուրդը հանրապետության բոլոր դպրոցներում 2-11-րդ դասարանների համար սկսվելու է հոկտեմբերի 26-ից և տևելու է նոյեմբերի 1-ը ներառյալ: Այս մասին Panorama-ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը դպրոցներում տրամադրվելու է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 8 ներառյալ:
Ն. Հովհաննիսանը տեղեկացրեց, որ հանրապետության որոշ դպրոցների տնօրեններ կարող են սահմանել իրենց իսկ դպրոցի արձակուրդների ժամկետները` նախապես համաձայնեցնելով ԿԳ նախարարության հետ: Նրա խոսքով, այս տարի հանրապետության որոշ դպրոցների տնօրեններ դիմել են ԿԳՆ իրենց դպրոցների աշնանային արձակուրդը հետաձգելու` ձմեռային արձակուրդների միացնելու խնդրանքով, իսկ նախարարություն էլ ընդառաջել է: Ն.Հովհաննիսյանը նշեց, որ նախարարություն դիմած այդ դպրոցները չունեն լոկալ ջեռուցման համակարգ և ձմռանը դպրոցում ջեռուցումը իրականացվում է էլեկտրական ջեռուցիչներով, դրա համար ավելի նպատակահարմար է, որ այդ դպրոցների աշակերտները դպրոց հաճախեն այս տաք ու հաճելի աշնանային եղանակին:
Ն. Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի ձմեռային արձակուրդները հանրապետության բոլոր դպրոցներում 3-11-րդ դասարանների համար սկսվելու են դեկտեմբերի 27-ից և տևելու են մինչև հունվարի 10-ը ներառյալ: Իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը սկսվելու է դեկտեմբերի 27-ից և տևելու է մինչև հունվարի 24-ը:
Այն դպրոցները, որոնց աշնանային արձակուրդը միացվել են ձմեռային արձակուրդներին, 3-11-րդ դասարանների համար ձմեռային արձակուրդը տևելու է դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 17-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիները` դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Placeholder