Հայ-ավստրիական երաժշտության փառատոն` Երևանում
Մշակույթ
11:51 21/10/2009

Հայ-ավստրիական երաժշտության փառատոն` Երևանում

Հոկտեմբերի 27-ից մինչև մինչև նոյեմբերի 1-ը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Վիեննան ողջունում է Երևանին» խորագրով հայ-ավստրիական երաժշտության փառատոն:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը, փառատոնն անկացվում է Վիեննայի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:

Նա նշեց, որ փառատոնի 5 համերգների ընթացքում կհնչեն հայ և ավստրիացի կոմպոզիտորների` Մոցարտի, Շուբերտի, Բերգի, Մանսուրյանի ստեղծագործությունները: Նրա տեղեկացմամբ, փառատոնին ներկա կլինեն հրավիրված կոմպոզիտորներ Ջոն Սարգսյանն ու Բոլդուին Զուլցերը:

Հայ-ավստրիական երաժշտական փառատոնի ընթացքում հանդես կգան երգչուհիներ Աննա Մարիա Փամմերը, Գայանե Գեղամյանը, դաշնակահարներ Գոթլիբ Վալլիշը և Աննա Մանդալյանը և կլարնետահար Սուրեն Խորոզյանը:
Placeholder
Հայ-ավստրիական երաժշտության փառատոն` Երևանում