Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
17:16 22/10/2009
Կրթության նախարարությունը պարզաբանել է. Երեվանի պետական բժշկական համալսարանը ընդհանրական մոտեցումների «զոհն» է
Կրթության, գիտության նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել նախօրեին Panorama.am-ի հրապարակած «Բժշկական համալսարանի ղեկավարությունը տեղյակ չէ, որ համալսարանի դիպլոմը Իրանում անվավեր է համարվելու» վերնագրով հրապարակման կապակցությամբ:
Ըստ ԿԳՆ պարզաբանման, բարձրագույն բժշկական կրթության որակի հետ կապված խնդիրներն այս տարիներին առավելապես ծագել են ոչ պետական որոշ բուհերում բժշկական բարձրագույն մասնագիտական ծրագրերի իրականացման պատճառով, երբ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հայտնվել են շրջանավարտներ, որոնց փաստացի գիտելիքները չեն համապատասխանում այդ բուհերի կողմից տրված դիպլոմներին:
«Այսինքն, պետք է փաստել, որ ոչ պետական որոշ բուհերում ցածրորակ կրթական ծառայությունների պատճառով ստվեր է նետվել ամբողջ բժշկական բարձրագույն կրթության որակի վրա: Երևանի պետական բժշկական համալսարանն ընդհանուր առմամբ "զոհ" է գնացել ընդհանրական մոտեցումներին», -պարզաբանում է ԿԳՆ-ն:
Ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ նաև այլ երկրների քաղաքացիների ուսումնառության հետ կապված խնդիրները վերջին ժամանակահատվածում նախարարության ուշադրության կենտրոնում են: Համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, "Հայբուսակ" համալսարանում, որը դիմել էր անգլերեն լեզվով օտարերկրացիների դասավանդման հետ կապված թույլտվություն ստանալու համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում պետական կրթական չափորոշչին, և նախարարի կողմից մերժվել է այդ հնարավորությունը:
Ըստ տեղեկատվության, արդեն սովորող ուսանողներին առաջարկվել է այս կիսամյակի ավարտին տեղափոխվել անգլերեն լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող այլ ուսումնական հաստատություն` երաշխավորելով ուսման վարձի չափի պահպանումը:

Placeholder