Ադրբեջանում արտաքին ապրանքաշրջանառությունը էականորեն նվազել է
Տնտեսություն
16:10 23/10/2009

Ադրբեջանում արտաքին ապրանքաշրջանառությունը էականորեն նվազել է

Ադրբեջանական ապրանքների արտահանման մակարդակը նվազել է 4 անգամ, այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի 2009 թվականի 1-9 ամսվա կտրվածքով, արտաքին ապրանքաշրջանառության մակարդակը, 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ , ավելի քան 3 անգամ նվազել է: Պետական մաքսային կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 14 միլիարդ 356 միլիոն:

Վերը նշված աղբյուրի համաձայն, 2008 թվականի նույն ժամանակամիջոցի ապրանքաշրջանառությունը կազմել է 44 միլիարդ դոլար: Ինչպես երևում է ներկայացված ցուցանիշներից, Ադրբեջանի արտաքին շրջանառության մակարդակը նվազել է 67.5 %-ով:

2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի արտահանումը նվազել է մոտ 4 անգամ կամ 28 միլիարդ 984 միլիոն դոլարով, իսկ ներմուծումը նվազել է 16.5%-ով կամ 863 միլիոն դոլարով:
Placeholder
Ադրբեջանում արտաքին ապրանքաշրջանառությունը էականորեն նվազել է