Մեկնարկեց երրորդ Panarmenian Expo-ն
Տնտեսություն
15:45 23/10/2009

Մեկնարկեց երրորդ Panarmenian Expo-ն

Այսօր մեկնարկեց Panarmenian Expo-2009-ը, որն արդեն ավանդական է դարձել և թվով երրորդն է: Այն նախկինում կազմակերպվում էր Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում` Առևտրի արդյունաբերական պալատի(ԱԱՊ) կողմից:

Այս անգամ շուրջ 160 կազմակերպություններ են մասնակցում ցուցահանդեսին:

«Հատկանշականը այն է, որ մասնակիցներից շուրջ 10-ը ընկերություններ այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում են բացվել, և այժմ ներկայացնում են իրենց արտադրանքը ցուցահանդեսում»,-նկատեց ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը:


Ցուցահանդեսի ողջ ընթացքը առ-ցանց ռեժիմով հեռարձակվում է: Մ. Սարգսյանը նաև ընդգծեց, թե փորձել են ներկայացնել բազմապրոֆիլ ոլորտներ ցուցահանդեսում, բայց շեշտադրումը եղել է հիմնականում փոքր ու միջին ձեռնարկությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների արտադրանքի վրա, որոնք ունեն արտահանելու հետ կապված խնդիրներ:


Այդ նպատակով այսօր Հայաստանում են գտնվում շուրջ 15 պետություններից պատվիրակություններ, որոնք մասնակցելու են ոչ միայն ցուցահանդեսին, այլև` վաղվա համաժողվի աշխատանքներին:

Պատվիրակություններ կան ՌԴ 3 քաղաքներից` Սոչի, Մոսկվա, Սանկ Պետերբուրգ, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Իրանից:

Այս ցուցահանդեսին մասնակցում են այն կազմերպությունները, որոնք ցանկանում են իրենց արտադրանքը դուրս բերել տարբեր շուկաներ, գտնել նոր գործընկերներ: Ցուցահանդեսի 90%-ը հայկական արտադրատեսակներն են, իսկ մնացյալ 10%-ը` օտարերկրյա: Ներկա 15 պետություններից ներկայացուցչությունները կծանոթանան ընդհանուր Հայասատանի տնտեսությանը, ներդրումային դաշտին:
Placeholder
Մեկնարկեց երրորդ Panarmenian Expo-ն