Վարչապետը մասնակցել է արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը
Մշակույթ
13:20 23/10/2009

Վարչապետը մասնակցել է արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը: Վարչապետը շրջել է դպրոցում, եղել տարբեր խմբակների դասասենյակներում, դահլիճներում: Արվեստի դպրոցի սաները և ուսուցիչները փոքրիկ համերգ են կազմակերպել ՀՀ կառավարության ղեկավարի համար:

Անցյալ դարի 50-ականներից գործող դպրոցն ունի պարարվեստի, գեղարվեստի և երաժշտական բաժիններ` բազմաթիվ խմբակներով, ուր արտադասարանական պարապմունքների են հաճախում արմավիրցի 345 դպրոցականներ: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

500 սանի համար նախատեսված երկհարկանի դպրոցի 1500 քառակուսի մետրի վերանորոգման նախահաշվային արժեքը կազմել է մոտավորապես 163 միլիոն դրամ, որը տրամադրվել է երեք փուլով: Հիմնանորոգման աշխատանքները տևել են երկու տարի և վերջնագծին են հասել մի քանի օր առաջ: Առաջիկա ձմռանը դպրոցը կջեռուցվի քաղաքակիրթ եղանակով: Ուշագրավ է, որ նորոգության տարիներին դպրոցում անցկացվող պարապմունքները որևէ պատճառաբանությամբ չեն ընդմիջվել:
Placeholder
Վարչապետը մասնակցել է արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը