2009-ի սկզբից ԱՄՆ-ում արդեն 100-րդ բանկն է փակվել
Տնտեսություն
12:09 24/10/2009

2009-ի սկզբից ԱՄՆ-ում արդեն 100-րդ բանկն է փակվել

Ամերիկյան ֆինանսական կարգավորիչները ուրբաթ օրը փակել են տարվա սկզբից հաշվարկով արդեն 100-րդ բանկը: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Աշխատանքը դադարած ամերիկյան 100-րդ բանկը դարձել է Ֆլորիդա նահանգի փոքրիկ Partners Bank-ը: 2009-ին բանկերի փակվելն արդեն Ներդրումների ապահովագրման ֆեդերալ գործակալությանն արժացել է 25 մլն դոլար:


AP-ն հիշեցնում է, որ 2008 թվականին ԱՄՆ-ում փակվել է 25 բանկ, իսկ 2007-ին` միայն 3-ը: Բանկերի փակման ռեկորդը նորագույն պատմության մեջ սահմանել է ԱՄՆ-ն` 1989ին, երբ տարվա ընթացքում փակվել է 534 ֆինանսական հաստատություններ:

Մոտակա մի քանի տարիների ընթացքում, փորձագետների կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում կփակվեն շուրջ 400 բանկեր, ինչը Ներդրումների ապահովագրման ֆեդերալ գործակալությանը կարժենա 100 միլիարդ դոլար:

Placeholder
2009-ի սկզբից ԱՄՆ-ում արդեն 100-րդ բանկն է փակվել