Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Սարգսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր ստեղծագործական հարուստ ուղու մասին, համոզված եմ, դեռ ուսումնասիրություններ են գրվելու`իմաստավորելու և գնահատելու այն մեծ դերը, որ Դուք ունեցել եք հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ: Ձեր ստեղծած կերպարներով Հայաստանում եւ Սփյուռքում մի քանի սերունդ է ոգեշնչվել, տոգորվել հայրենասիրության, բարու և գեղեցիկի իդեալներով:
Գործի նվիրյալի Ձեր ստեղծագործական թռիչքները, հայ մարդու Ձեր քաղաքացիական վարքը օրինակելի են եւ կյանքի դաս են նոր սերնդի մտավորականների համար:
Հայ թատրոնի եւ կինոյի վաստակաշատ ու պատկառելի նահապետին մաղթում եմ քաջառողջություն, երկար կյանք և իր տաղանդի երկրպագուներին ճշմարիտ արվեստի վայելքը պարգեւելու նորանոր առիթներ»:

Placeholder