«Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոն. 25 թատերախումբ` ՀՀ-ից, ԼՂՀ-ից, Ջավախքից ու Սփյուռքից
Մշակույթ
10:29 24/10/2009

«Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոն. 25 թատերախումբ` ՀՀ-ից, ԼՂՀ-ից, Ջավախքից ու Սփյուռքից

Այսօր մենկարկում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 9-րդ փառատոնի երկրորդ փուլը, որը շարունակվելու մինչև նոյեմբերի 1-ը:

Այս տարի փառատոնը նվիրված է Հովհաննես Թումանյանի 140-ամյակին: Այսօր ժամը 12-ին փատատոնի մեկնարկը տրվելու է հենց Հ. Թումանյանի տուն-թանգարանից, այնուհետև շարունակվելու է «Մետրո» թատրոնում, որտեղ Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Իսահակյան» թատերախումբ կներկայանցի «Խաղում ենք Թումանյան» բեմադրությունը` գեղարվեստական ղեկավար Աշոտ Հակոբյան:

Հաջորդ օրերին ներկայացումներ կցուցադրեն «Հույսի կամուրջ» ՀԿ-ի թատերախումբը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբ, Երևանի Մ.Ա.Ս.Է. և ՀԲԸՄ Երևանի Մալաթիայի հայոդյաց տան «Հումորիկ» թատրոն-ստուդիան, Երևանի թիվ 18 հատուկ դպրոցի «Փոքր դիմակ» թատերախումբը, ՀՀ Արարատի մարզի Այնթապի թիվ 1 դպրոցի թատերախումբը, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի թատերական բաժինը և այլ դպրոցների ու մարզերի թատերախմբեր:

Փառատոնին մասնակցում են թատերախմբեր Հայաստանից, Սփյուռքից, ԼՂՀ-ից, Ջավախքից, ընդհանուր առմամբ` 25 թատերախումբ, որից 12-ը` առաջին անգամ:
Placeholder
«Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոն. 25 թատերախումբ` ՀՀ-ից, ԼՂՀ-ից, Ջավախքից ու Սփյուռքից