Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուրբաթ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ստորագրել է կարգադրություն` Աբխազիայի Հանրապետությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս ակցիան երկրորդն է այն ժամանակվանից, ինչ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը:
Ինչպես հաղորդեց մայրաքաղաքային իշխանության պաշտոնական ներկայացուցիչը.
«Աբխազիային կտրամադրվի համակարգչային տեխնիկա, մալուխային ապրանքներ, անվադողեր, էլեկտրոտեխնիկական սարքավորումների հեռակառավարման սարքեր»:
Ինչպես նաև մոսկովյան իշխանությունները որոշել են Աբխազիա ուղարկել վթարա-փրկարարական Газ-27057 ավտոմեքենա և նրա աշխատանքի համար անհրաժեշտ սարքավրումներ:
Բացի այդ, Մոսկվան առանձնացրել է մի «շտապ օգնության» ավտոմեքենա, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ, նյութեր և բժշկական կահավորանք: Այս ամենը շուտով կստանա աբխազական կողմը:
Ինչպես հաղորդում է «Ռիանովոստին», հումանիտար բեռի տեղ հասցնելը` վերջինիս մաքսային ձևակերպումները և այլ միջոցառումները, մայրաքաղաքային բյուջեի վրա բավականին թանկ կարժենա: Այս նպատակների համար որոշում է ընդունվել առանձնացնել 1,2 մլն ռուբլի:
Հումանիտրա օգնույթունը կտրամադրվի երկրների միջև ընկերության, համագործակցության և փոխօգնության համաձայնագրի ստորագրման շրջանակներում: Փաստաթուղթը ընդունվել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, երբ վրացական զորքերը հարձակվեցին Ցխինվալի վրա` 2008թ.-ի օգոստոսին:

Placeholder