Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
14:44 26/10/2009
«Ա գրիպն արագ տարածվում է». ԱՄՆ-ում արտակարգ համաճարակային դրություն է հայտարարված
ԱՄՆ-ում Ա գրիպի տարածման հետևանքով երկրի նախագահ Բարաք Օբաման համաճարակային արտակարգ դրություն է հայտարարել: «ИТАР-ТАСС»-ի հաղորդմամբ, ամերիկյան վարչախմբի հրամանի տեքստը տարածել է Սպիտակ տունը:
Որոշումը կայացվել է` հաշվի առնելով այն փաստը, որ վարակի արագ տարածումը սպառնում է առողջապահության համակարգի ռեսուրսների ծանրաբեռնմանը: Այս մասին ասվում է փաստաթղթում:
«Մենք պանդեմիայի հարվածը թեթևացնելու և մեր քաղաքացիների առողջության պաշտպանության համար ակտիվ քայլեր ենք ձեռնարկել: Բայց Ա գրիպի համաճարակը շարունակվում է: H1N1-ով վարակվածների թիվն արագ աճում է ամբողջ երկրի մասշտաբով»,-նշել է Բ. Օբաման:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ արտակարգ դրությունը երկրի առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսին լայն հնարավորություններ կտա վարակի դեմ պայքարելու համար:

Placeholder