Թուրքիայում ներդրումներն անկում են ապրել
Տնտեսություն
18:29 26/10/2009

Թուրքիայում ներդրումներն անկում են ապրել

Թուրքիայում ներդրումների անկումը կապված է մասնավոր հատվածի ներդրումների կրճատման հետ:
Մասնավոր հատվածի ներդրումները, որոնք կազմում են 169,7 մլրդ լիրա 2008թ.-ին, սպասվում է, որ կիջնի 107,8 մլրդ լիրա այս տարի: Միևնույն ժամանակ չնայած պետական հատվածի ներդրումները չեն ցուցադրել շատ նշանակալի ակտիվություն վերջին 2 տարիներին, սպասվում է աճ 8,3%-ով` 44,3 մլրդ լիրա 2010-ին:

Հաջորդ տարի մասնավոր հատվածի ներդրումները սպասվում է, որ կաճեն 20,45-ով մինչև 129,8 մլրդ լիրա: Ընդհանուր ներդրումային չափը սպասվում է, որ կլինի 174,1 մլրդ լիրա 2010թ.-ին, ցուցանիշ, որը 2007թ.-ից ցածր է:
Համաձայն 2010թ.-ի «Ընդհանուր տնտեսական նպատակներ և ներդրումներ» (General Economic Goals and Investments)զեկույցի, ընդհանուր 210,3 մլրդ լիրայի ներդրումներ են կատարվել Թուրքիայում անցյալ տարի: 169,7 մլրդ լիրան մասնավոր հատվածում, երբ մնացյալ` 40,6 մլրդ լիրան` պետական հատվածում:

Ներդրումները հիմնական կապիտալ ոլորտում, որոնք ներառում են ներդրումներ շինարարության, սարքավորումների և մեքենաների բնագավառները, կազմում են 191,8 մլրդ լիրա 2008թ.-ին: Դրանից մոտ 152,7 մլրդ-ը պատկանում է մասնավոր հատվածին, երբ 39,1 մլրդ-ը պետական հատվածի միջոցներից: Ինչպես այլ տիպի ներդրումները, այնպես էլ ներդրումները հիմնական կապիտալ ոլորտում իջել են 160,2 մլրդ լիրա այս տարի Թուրքիայում: Գնահատականները բերում են այն մտքին, որ մասնավոր հատվածը կներարկվի 121,8 մլրդ լիրա այս համատեքստում, երբ պետական հատվածը կապահովի մնացյալ 38,4 մլրդ լիրան:
Placeholder
Թուրքիայում ներդրումներն անկում են ապրել