Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, աշխատանքային այցով Երևան կժամանի ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը և գանձապահ Յան Բերտոլինգը:
Եվրոպական բասկետբոլի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի մայրաքաղաքում կլինեն 2 օր և այդ ընթացքում կհանդիպեն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ, կծանոթանան հայկական բասկետբոլի ենթակառուցվածքներին: Կքննարկվեն նաև մեր հանրապետությունում բասկետբոլի զարգացմանը վերաբերող ծրագրերի մանրամասները: Մասնավորապես` ՖԻԲԱ-ն ավելի ստույգ պատկերացում կկազմի, թե որքանով է Հայաստանը պատրաստ` առաջիկա տարիներին կազմակերպելու Եվրոպայի կանանց «C» դիվիզիոնի առաջնությունը:
Նախքան Երևանից հեռանալը Նառ Զանոլինը կհանդիպի նաև հայ լրագրողների հետ: Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Աշոտ Երկաթ դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը և գանձապահ Յան Բերտոլինգը:

Placeholder