Պուտինը նկարահանվել է ֆիլմում
Մշակույթ
14:26 28/10/2009

Պուտինը նկարահանվել է ֆիլմում

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը շուտով հայտնվելու է Բեռլինի պատի քանդման մասին պատմող վավերագրական ֆիլմում: Վլադիմիր Կոնդրատևի «Պատը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 8-ին ռուսական НТВ հեռուստաընկերության եթերում, տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը:

Ֆիլմը նվիրված է բեռլինյան պատի քանդման 20-րդ տարեդարձին: Այդ տարի Պուտինը Դրեզդենում եղել է որպես ՊԱԿ գործակալ, և նրա դերը Գերմանիաների միավորման մեջ այդքան էլ մեծ չէ: Սակայն, ինչպես նշել է Կոնդրատևը, նա եղել է «սովետական քաղաքացիներից մեկը, որին անմիջականորեն անդրադարձել են գերմանացի ցուցարարների հայտարարությունները»:

«Դրեզդենում ամբոխը քարուքանդ է արել «Շտազի»-ի շենքը, այնուհետև գրոհով փորձել է վերցնել առանձնատունը, որտեղ աշխատել են  Պուտինն ու սովետական հետախուզության նրա ընկերները», -ասել է հեռուստաընկերության լրագրողը:

Պուտինի հետ Կոնդրատևի հանդիպումը տևել է շուրջ կես ժամ, վարչապետի հիշողությունների մեծ մասը, այդ թվում` անձնական բնույթի, ընդգրկվել են ֆիլմի մեջ: Ֆիլմում նաև մասնակցել են ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, 1984-1994 թթ. Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետության նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկեռը:
Placeholder
Պուտինը նկարահանվել է ֆիլմում