Հայաստանի ու եգիպտոսի բուհերը կհամագործակցեն
Կրթություն, գիտություն
11:07 28/10/2009

Հայաստանի ու եգիպտոսի բուհերը կհամագործակցեն

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը նախօրեին հանդիպում է ունցել Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտության նախարար Հանի Հելալի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների կրթական հարաբերությունների և համագործակցության արդի փուլի հետ կապված հարցեր, մասնավորապես 2009-2012թթ. համար կրթության և գիտության բնագավառներում համագործակցության միջկառավարական գործնական ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի բուհերի միջև անմիջական կապի հետագա զարգացման և փորձի փոխանակման շարունակականությունը: Հատկապես բարձր է գնահատվել Կահիրեի Համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը` որպես երկկողմ սերտ համագործակցության արգասիք:


Placeholder
Հայաստանի ու եգիպտոսի բուհերը կհամագործակցեն