Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվել է Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցի հիմնադրման 70-ամյա հոբելյանը: Այս մասին տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
104-րդ դպրոցի 70-ամյակի կապակցությամբ հրապարակվել են Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանի և Նիկա Գվարամիայի, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի Կրթության և գիտության նախարարի տեղակալ Իրինա Կուրտաձեն, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդը, վիրահայ հասարակության ներկայացուցիչներ և հյուրեր:
Հանդիսավոր պայմաններում դեսպան Հրաչ Սիլվանյանը դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարության բարձրագույն պարգևը` «ոսկե հուշամեդալը»: Դպրոցի բազմաթիվ ուսուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվոգրերին և շնորհակալագրերին:

Placeholder