Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանը հաջորդ տարի կարող է ապահովվել ՀՆԱ-ի ավելի քան 1.2 տոկոս աճ: Նման վստահություն այսօր հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված է աճի զգուշավոր ցուցանիշ: Այս տարի արդեն ամսական կտրվածքով նկատվում է տնտեսության աճ: Օրինակ սեպտեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 4,8 տոկոսանոց աճ: Դրական միտում կար նաև օգոստոսին:
Դավթյանը հայտնեց, որ նկատելիորեն աշխուժություն կա շինարարական ու արդյունաբերական ոլորտներում, արտահանման ծավալներն էլ ավելացել են 26 տոկոսով:
Հայրենական տնտեսության կայունացումը նախարարը պայմանավորեց կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումներով և գլոբալ տնտեսության աստիճանական վերականգնմամբ: Ըստ նրա, դրանց ազդեցությունը առավել նկատելի կլինի տարեվերջին: Բացի այդ, կայունացել է նաև հարկերի հավաքագրումը:

Placeholder