Ռուսաստանում հաստատվել է A/H1N1-ից 5-րդ դեպքը
Առողջություն
18:20 29/10/2009

Ռուսաստանում հաստատվել է A/H1N1-ից 5-րդ դեպքը

Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարությունը հաստատել է երկրում խոզի գրիպից մահվան 5-րդ դեպքը: Ինչպես հայտնում է «Ռիանովոստի» լրատվական գործակալությունը, Կրասնոյարսկի շրջանում վարակից մահացել է 39-ամյա մի կին: Լրատվականին այս մասին տեղեկացրել են նախարարության մամլո ծառայությունից:

«Մենք հաստատել ենք Կրասնոյարսկում 39-ամյա կնոջ մահը: Նա հիվանդանոց է դիմել հիվանդության սկսվելուց 5 օր հետո` երեկ երեկոյան, իսկ այսօր առավոտյան արդեն մահացել է»,-ասել է լրատվականի աղբյուրը:


Նշենք, որ աղբյուրի խոսքով, հիվանդությունն արագ զարգացող է եղել:
Placeholder
Ռուսաստանում հաստատվել է A/H1N1-ից 5-րդ դեպքը