«Ամերիաբանկ»-ն ընդլայնում է բանկոմատների ցանցը
Տնտեսություն
11:30 29/10/2009

«Ամերիաբանկ»-ն ընդլայնում է բանկոմատների ցանցը

«Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել բանկոմատների ցանցը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Ընթացիկ տարվա սկզբին Բանկն ուներ 20 բանկոմատ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում:

Ներկայումս Բանկն արդեն ունի 32 բանկոմատ, որոնցից 26-ը Երևան քաղաքում, 6-ը` մարզերում: Մոտ օրերս շահագործման կհանձնվի ևս 2 բանկոմատ` Արարատում և Վարդենիսում, իսկ մինչև տարեվերջ բանկոմատների քանակը կավելացվի 9-ով:

Ընկերության մամուլի ծառայությունից, բանկոմատների աճին զուգընթաց աճել են նաև բանկոմատներով կատարված գործարքների ծավալներն ու քանակը: Ընթացիկ տարվա III եռամսյակում Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է գրեթե 3 անգամ և նույնքան անգամ էլ աճել է բանկոմատներով կատարված գործարքների քանակը:

Աճել է նաև Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը: Ընթացիկ տարվա 9 ամսում Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է:
Placeholder
«Ամերիաբանկ»-ն ընդլայնում է բանկոմատների ցանցը