Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեկնարկեց Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովը, որը կազմակերպվել էր սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ու անցկացվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո` առողջապահության նախարարության մասնակցությամբ:
Համաժողովը, որին մասնակցում են տարբեր ` Ուկրաինայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից ու այլ երկրներից ժամանած շուրջ 100 մասնագետներ, կորդիոլոգներ, կշարունակվի նաև վաղը:
Համաժողովի բացման արարողության ժամանակ վարչապետը կարևորեց նման նախաձեռնություններն ու հատկապես շեշտադրեց փորձի փոխանակման կարևորությունը:
Ըստ նրա, համաժողովի հիմնական նպատակն աշխարհի հայ կարդիոլոգների ներուժը հայտնաբերել և համախմբելն է, ինչը կծառայի հայ ժողովրդի առողջության պահպանմանն ու Հայաստանում բժշկագիտության զարգացմանը։
Տ. Սարգսյանը նշեց, որ կառավարության ռազմավարության մեջ բժշկության ոլորտն առաջնահերթ տեղ է զբաղեցնում ու այդ տեսակետից նպատակային է վերածել Հայաստանը կարևորագուն տարածաշրջային բժշկական կենտրոնի:
«Իսկ դա հնարվոր է միջազգային փորձի և կարծիքների փոխանակման միջոցով: Այս իմաստով կարդիոլոգների եվրոպական և կովկասյան համատեղ համաժողովի անցկացումը կարևոր ազդակ կհաղորդի հայկական բժշկագիտության զարգացմանը»,-ասաց վարչապետը:շ
Տ. Սարգսյանը նշեց, որ հայաստանյան սրտաբանները պետք է հնարավորություն ունենան «ստաժավորում անցնելու լավագույն գիտական ու ուսումնական հաստատություններում»:
Իսկ համաժողովին ներկա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ համաժողովը հնարավորություն կտա բացահայտել ոչ միայն ախտորոշման նոր մեթոդներ, այլև` սրտաբանության զարգացման նոր մոտեցումներ կառաջարկվեն:
«Մենք բոլորս գիտենք, որ ժամանակակից աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը, այդ պատճառով նման համաժողովների կազմակերպումն ու անցկացումը սրտաբանության զարգացման կարևոր քայլ եմ համարում»,-եզրափակեց Հ. Քուշկյանը:

Placeholder