Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:30 29/10/2009
Պոլիտեխնիկն ու «Օրանժը» համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) և Օրանժ Արմենիան այսօր ստորագրել են հուշագիր կրթության, մասնագետների փոխանակման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի և Օրանժ Արմենիայի միջև համագործակցությունը սկսվել էր դեռ մի քանի ամիս առաջ: Համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ու Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտնել են իրենց վստահությունն այս նախագծի հետագա հաջողության նկատմամբ, որը կապահովի մշտական կապը Orange-ի մասնագետների և համալսարանի ուսանողների ու դասախոսների միջև:
Հուշագրով մասնավորապես կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր Orange-ի և ՀՊՃՀ-ի մասնագետների մասնակցությամբ, կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ Orange-ի առաջատար մասնագետների կողմից, առավել աչքի ընկած ուսանողները կկարողանան անցնել պրակտիկան Orange-ում և այլն:

Placeholder