Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
19:18 29/10/2009
Նախագահը հյուրընկալել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ծագումով հայ Քշիշտոֆ Պենդերեցկուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ծագումով հայ Քշիշտոֆ Պենդերեցկուն: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նա մեր երկրում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» ծրագրով` «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Նախագահ Սարգսյանն ուրախությամբ ողջունել է մեծանուն կոմպոզիտորին Հայաստանի Հանրապետությունում և ասել. «Մեզ համար մշտապես մեծ պատիվ կլինի հյուրընկալել Ձեզ մեր երկրում: Մեր ժողովուրդը շատ բարձր է գնահատում Ձեր երաժշտական արվեստը, ստեղծագործությունները, նաև նվիրվածությունն ու հայկական արմատները»: Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և կատարելով երաժշտասեր հասարակայնության ցանկությունը` հոկտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել Քշիշտոֆ Պենդերեցկուն Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:
Շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի պետական բարձր պարգևը` Քշիշտոֆ Պենդերեցկին ասել է, որ այն իր համար մեծ պատիվ է և դրա համար, երևի թե, պարտական է նաև իր հայուհի տատին: Նա նշել է, որ երկրորդ անգամ է մասնակցում «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնին և պարզապես հիացած է : «Ինձ համար հատկապես ուրախալի էր ունկնդիրների մեջ տեսնել մեծ թվով երիտասարդների, ինչը նշանակում է, որ իմ արվեստը ապագայի ձեռքերում է»,- ընդգծել է աշխարհահռչակ արվեստագետը:
Հանրապետության Նախագահը և անվանի կոմպոզիտորը խոսել են նաև հայ-լեհական մշակութային առնչությունների, համագործակցության նոր ձեռնարկների մասին:

Placeholder