Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում Գերմանիայի շաբաթների շրջանակում, որոնք կազմակերպում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, այսօր ժամը 22։00-ից սկսած Կամի Լաունջ ակումբում (Աբովյան 18) տեղի կունենա էլեկտրո-հաուզ ակումբային գիշեր՝ Բեռլինից հրավիրված դիջեյ Գաբոր Բենշի և նրա հայ գործընկեր Էդգար Էքստրեմի մասնակցությամբ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հաղորդմամբ, Դիջեյ Գաբոր Բենշը գործում է բեռլինյան այնպիսի հանրահայտ ակումբներում, ինչպիսիք են Adagio-ն և Matrix-ը՝ մեծապես նպաստելով Բեռլինի՝ Գերմանիայում ամենաաշխույժ և ստեղծագործ ակումբային մշակույթին։ Նա Գերմանիայում ներկայացնում է արդի էլեկտրո-հաուզ և տեխնո-երաժշտություն։ Ակումբային գիշերը կազմակերպում են be Berlin-ը, Berlin Airports-ը և Արմավիան։ Մուտքն, իհարկե, անվճար է։

Placeholder