Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ԳԱԱ նախագահության շենք, որն այս տարի հիմնանորոգվել է «Տաշիր» հիմնադրամի հատկացրած միջոցներով: Երկրի ղեկավարը շրջեց վերանորոգված դահլիճներով, ապա գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ: Այնուհետ Ս. Սարգսյանի ու ԳԱԱ ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվեցին նրանց հուզող խնդիրները:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճարտարապետ Սամվել Սաֆարյանի կողմից նախագծված ու 1955 թվականին կառուցված այս շենքը հիմնադրման օրվանից վերանորոգման չէր ենթարկվել:
«Երբ ապրիլ ամսին տեղի ունեցավ Ակադեմիայի տարեկան ժողովը, նախագահ Սարգսյանը, մասնակցելով այդ ժողովին, ինքն իր նախաձեռնությամբ ասաց, որ շենքը պետք է վերանորոգվի: Մենք բարձր ենք գնահատում նախագահի նման նախաձեռնությունը, քանի որ դա նշանակում է ուշադրություն դեպի գիտությունը»,-նշեց ԳԱԱ նախագահը:
Նշենք, որ հիմնանորոգման արդյունքում փոխվել են շենքի հատակը, ջեռուցման համակարգը և այլն:

Placeholder